Սլովակիայի ընթացիկ առաջնության 6-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Կոշիցեին»։
Տանտերերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Նիկոլայ Կուխարևիչը։ Ուկրաինացին երրորդ գոլը խփեց Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։
Հայաստանի ընտրանու հարձակվողը մասնակցեց խաղին մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 61-րդ րոպեին։ Sofascore-ը հայ հարձակվողի խաղը գնահատել է 7․2 բալով։