Դուք շատ հարուստ եք

Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով. և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը:

(Ղուկաս 10. 27)

Ի’մորդիներ, այս խոսքն ակնհայտ մի ճշմարտություն է: Դարերի ընթացքում հազարավոր մարդիկ, անխաբ ճանաչումով, հաստատեցին Իմ անփոխարինելի լինելը, հոգնություն չունենալը և հարատև սերը.

«Երբեք չթողնել, երբեք չլքել»:

Սրանց նշանակությունը շատ ավելին է, քան հարակայությունը Իմ ներկայության:

Իմ սերը երբեք չի թողնի ձեզ, չի լինի այնպես, որ մնաք առանց Իմ կողմից հասկացվելու, Իմ զորությունը երբեք չի լքի ձեզ: Մտածեք Ինձ արտահայտող այս բաների մասին:

Եթե ՍԵՐ, ապա առհավետ վստահ սիրո համար:

Եթե ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ապա առհասարակ վստահ եղեք, որ այն ձեզ հետ կլինի, թե’ դժվարության, և թե’ վտանգի մեջ:

Եթե ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ապա իմացեք, որ կա Մեկը, որ բնավ չգիտի` ինչ է հոգնությունը:

Եթե ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ, ապա վստահ եղեք, որ դուք երբեք չհասկացված չեք մնա:

Այսքանից հետո հարկ կա՞ արդյոք վախենալ ապագայից, երբ ձեզ համար այսչափ բան է վերապահված: Սիրելիներ, «ձեր սերը հաստատեք վերին բաների վրա», բարձրագույն, հոգևոր իմաստների վրա. և այդժամ կտեսնեք, թե որքան հարուստ եք դուք:

Մշուշը շուտով կանհետանա,

Ժպիտն արևի կլուսավորի ձեր ուղին:

Սովորեցրեք Իմ խոսքը.

Ես ձեզ ունկնդիրներ կուղարկեմ:

Նա, որ ստանում է` պետք է տա:

Իմացեք,

Ես ձեզ տանում եմ կարճ ճանապարհով

դեպի իմաստություն,

աշխատանք և երջանկություն:

Իրենց մոտից անցնում եմ

և Ինձ չեն նկատում:

Leave a Comment