Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն, որը «Կրեմլի կախարդը» ֆիլմում մարմնավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երիտասարդ տարիքում, խոսել է դերի վրա իր կատարած աշխատանքի և դժվարությունների մասին, հայտնել է РБК -ն։
«Դժվարությունն այն էր, որ (Պուտինի) հանրային դեմքը, որը մենք տեսնում ենք, գրեթե ոչինչ չի ցույց տալիս… Ես զգացի այս հակասությունը. փորձում եմ շատ քիչ բան ցույց տալ, բայց միևնույն ժամանակ շատ բան զգալ և շատ բան փոխանցել ներսից», – ասել է նա։
Դերասանը խոստովանել է, որ փորձել է խստորեն չնմանակել Պուտինին, այլ փորձել է արտացոլել նրա էությունը որպես անհատ։
«Կրեմլի կախարդը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում:
