«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ չի լքի թիմը, սակայն ձմռանը հնարավոր է նրա տեղափոխությունը մեկ այլ ակումբ:
Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը խոսել էր Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոնի» կողմից իր նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության մասին: Հետագայում հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև անգլիական «Լիդսը»:
— Անգլիական, թե՞ իսպանական առաջնություն:
— Բոլոր առաջնություններն էլ լավն են: Մեր առաջնությունն էլ վատը չէ: Ես ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում և եվրագավաթներում:
— Իսկ Չեմպիոնշի՞փը:
— «Սաութհեմփթոնը» լավ և ուժեղ թիմ է, բայց շատ գործոններ պետք է համընկնեն: Ձմռանը ամեն ինչ հնարավոր է:
— Միգուցե կցանկանա՞ս դառնալ «Կրասնոդարի» լեգենդ:
— Ինչո՞ւ ոչ:
— Հիասթափություն չե՞ս ապրի:
— Կտեսնենք, — ժպտալով պատասխանել է Սպերցյանը «Матч ТВ»-ի թղթակցին: