Կահիրեում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ժամանակավորապես փակվել է այն պատճառով, որ Եգիպտոսի իշխանությունները հետ են կանչել դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցներին։ Բրիտանական դիվանագիտական առաքելությունն այս մասին հայտնել է իր Ֆեյսբուքի էջում։
«Կիրակի, օգոստոսի 31-ին, Եգիպտոսի իշխանությունները որոշեցին հետ կանչել Կահիրեում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գլխավոր շենքը պահպանող անվտանգության ուժերին։ Այս ֆոնին որոշվեց փակել դեսպանատան շենքը մինչև իրավիճակի փոփոխությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Եգիպտական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։