https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=429c3a63ab
Ռոդրիգոն ընտրություն է կատարել «Ռեալ Մադրիդի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, բրազիլացին որոշել է շարունակել կարիերան մադրիդյան ակումբում և պայքարել հիմնական կազմի համար։
Աղբյուրի պնդմամբ՝ Ռոդրիգոն «արքայական» թիմում կշարունակի հանդես գալ առնվազն մինչև 2026 թվականի հունվար։
24-ամյա ֆուտբոլիստը «Ռեալին» միացել էր վեց տարի առաջ։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։