Past.am | Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Ունիոնին»



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 2-րդ տուրում սեփական հաշտում վստահ հաղթանակ տարավ՝ 3:0 հաշվով առավելության հասնելով Բեռլինի «Ունիոնի» նկատմամբ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հանդիպման գլխավոր հերոսը Սերու Գիրասին էր, ով դուբլ գրանցեց՝ գոլեր խփելով 44-րդ և 58-րդ րոպեներին։ Խաղի վերջնամասում՝ 81-րդ րոպեին, Ֆելիքս Նմեչան խփեց «Բորուսիայի» երրորդ գոլը։

Այս հաղթանակից հետո Նիկո Կովաչի գլխավորած «Բորուսիան» վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Մինչդեռ «Ունիոնը», որն ունի 3 միավոր, ներկայումս գտնվում է 10-րդ տեղում։

Հաջորդ՝ 3-րդ տուրում, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, «Բորուսիան» արտագնա խաղում կմրցի «Հայդենհայմի» հետ։ Իսկ Շտեֆեն Բաումգարտի գլխավորած «Ունիոնը» տանը կհյուրընկալի «Հոֆենհայմին»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment