🎥 Լա Լիգա․ Բարսելոնան միավորներ կորցրեց Ռայո Վալեկանոյի հետ խաղում — Armsport.am

Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալեկանոյի» հետ՝ 1:1։

«Բարսելոնայի» կազմում աչքի ընկավ Լամին Յամալը՝ 11-մետրանոց նշակետից, իսկ տանտերերի կազմում գոլ խփեց Ֆրան Պերեսը՝ ճշգրիտ հարվածով։

Այս խաղից հետո «Բարսելոնան» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Թիմը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 14-ին՝ «Վալենսիայի» դեմ։ «Ռայո Վալեկանոն», ունենալով 4 միավոր, գտնվում է 10-րդ տեղում և սեպտեմբերի 14-ին կմրցի «Օսասունայի» հետ։

Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո

Leave a Comment