ՀՀ–ում շրջանառվում են կորոնավիրուսի, ռինովիրուսի և պարագրիպի հարուցիչներ. նախարարություն

https://arm.sputniknews.ru/20250901/hhum-shrjanarvum-en-kvorvonavirusi-rinvovirusi-ev-paragripi-harucichner-nakhararutjun-92914321.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1899/37/18993756_0:0:2731:2048_1920x0_80_0_0_ba4cb0d276d10fec0bb309e97c313eb8.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վիրուս, վարակ, կորոնավիրուս, հհ առողջապահության նախարարություն

հայաստան, վիրուս, վարակ, կորոնավիրուս, հհ առողջապահության նախարարություն

Բաժանորդագրվել

Այս տարի արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 479 դեպք։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) և էնտերովիրուսային վարակով պայմանավորված համաճարակային իրավիճակը կայուն է:

«2025թ. հունվարից մինչև օգոստոսի 22 արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 479 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 3.8 անգամ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ ընտրողաբար իրականացված սեկվենավորման արդյունքում հայտնաբերված վերջին տարբերակը` JN.1.13.1 գենային տարբերակն է` Pirola տարբերակի տարատեսակը: Օմիկրոն շտամի XBB.1.5 «Կրակեն» տարբերակը դիտվել է 2023թ. ընթացքում»,– ասված է նախարարության պատասխանում։

Հիշեցնենք, որ գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը, որպես կանոն, սկսվում է հոկտեմբերի կեսերին։

Leave a Comment