
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների և նրանց տիկնանց տրված պաշտոնական ընդունելությանը։
Ընդունելության մասնակիցներին դիմավորել են ՉԺՀ նախագահը՝ տիկնոջ հետ միասին, որից հետո կայացել է արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություն։
Միջոցառման ընթացքում վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը զրույցներ են ունեցել մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։