Չինաստանի Տյանցզին քաղաքում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՇՀԿ զարգացման բանկի ստեղծումը համարում է տարածաշրջանի տնտեսական ինքնիշխանության ուղղությամբ կարևոր քայլ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Նա հայտարարել է Բելառուսի աջակցության մասին ՇՀԿ զարգացման բանկի ստեղծման գաղափարին, որը լրացուցիչ կայունություն կապահովի տնտեսական կապերին և կարևոր քայլ կլինի տարածաշրջանի տնտեսական ինքնիշխանության ուղղությամբ», – հաղորդել է մամուլի ծառայությունը։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովը տեղի է ունենում Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։