Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին. Պուտին

https://arm.sputniknews.ru/20250901/mi-erkri-anvtangutjuny-chi-karvogh-karucvel-mek-ajl-erkri-anvtangutjan-hashvin-putin-92978689.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92970773_240:0:2879:1979_1920x0_80_0_0_70a2cf1486fd609bfc7a197ac4bb9358.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, շհկ, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

վլադիմիր պուտին, շհկ, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Ռուսաստանի մոտեցումը ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի հարցում որդեգրել է այն մոտեցումը, որ ոչ մի երկիր չի կարող ապահովել իր անվտանգությունը մյուսի հաշվին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

ՌԴ նախագահը նշել է, որ ՇՀԿ-ն զգալի ներդրում է կատարում ամբողջ եվրասիական մայրցամաքում համագործակցության և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման գործում՝ դրանով իսկ օգնելով քաղաքական և սոցիալ-տնտեսական նախադրյալներ դնել Եվրասիայում կայունության, անվտանգության և խաղաղ զարգացման նոր համակարգի ձևավորման համար:

«Համակարգը, որը կփոխարիներ հնացած եվրակենտրոն և եվրատլանտյան մոդելներին և հաշվի կառներ երկրների հնարավորինս լայն շրջանակի շահերը, իսկապես հավասարակշռված կլիներ, ուստի թույլ չէր տա որոշ պետությունների փորձերը՝ ապահովել իրենց անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ ռուսական կողմը նույն մոտեցումներն ունի նաև Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հարցում», – ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված ըմբռնումները ճանապարհ են բացում Ուկրաինայում խաղաղության համար:

Ռուսաստանի նախագահի հայտարարություններից.

– Ուկրաինական հարցի երկարաժամկետ կարգավորման համար պետք է վերացվեն ճգնաժամի սկզբնապատճառները։

– Ուկրաինայում ճգնաժամն առաջացել է ոչ թե «հարձակման», այլ պետական հեղաշրջման արդյունքում։

– Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելու Արևմուտքի փորձերը ուկրաինական ճգնաժամի պատճառներից են։

Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Leave a Comment