Ինչի մասին են խոսել Փաշինյանը և Էրդողանը Չինաստանում. հայկական կողմը մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվել

Նախօրեին Փաշինյանը «ոտքի վրա» զրուցել էր Էրդողանի ու Ալիևի հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել ու կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով»,- նշված է հաղորդագրությաննմեջ։

Երրկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Leave a Comment