Սի Ծինփինը կոչ է արել հնարավորինս շուտ ստեղծել ՇՀԿ զարգացման բանկ

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները մոտ ապագայում պետք է ստեղծեն ՇՀԿ զարգացման բանկ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կազմակերպության Տյանցզինում կայացած գագաթնաժողովում։

«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ստեղծել Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բանկը, որպեսզի ամրապնդվի անդամ պետությունների համագործակցության աջակցությունը անվտանգության և տնտեսության ոլորտներում», – ասել է Չինաստանի առաջնորդը։

Leave a Comment