Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպուել են ու կարևորել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
