NYT. ԱՄՆ-ը դադարեցրել է պաղեստինցիների համար ամերիկյան վիզաների մեծ մասի տրամադրումը

Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցրել է պաղեստինցի քաղաքացիներին ամերիկյան վիզաների զգալի թվի տրամադրումը, հաղորդում է The New York Times-ը։

Տեղեկությունների համաձայն՝ համապատասխան հրամանը ԱՄՆ Պետդեպարտամենտը ուղարկել է ամերիկյան դեսպանատներին և հյուպատոսություններին օգոստոսի 18-ին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց Գազայի հատվածի բնակիչներին այցելուի վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին։

Վիզաների հաստատման կասեցումը վերաբերում է պաղեստինյան անձնագիր ունեցող բոլոր անձանց, սակայն չի վերաբերում երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիներին:

Սահմանափակումները վերաբերում են ուսանողական և գործնական վիզաների, ինչպես նաև բժշկական ծառայությունների համար մուտքի թույլտվությունների դիմորդներին: ԱՄՆ իշխանությունների կողմից որոշման պատճառի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկատվություն չի տրամադրվել:

Leave a Comment