Մուսաևը նշել է Սպերցյանի վերջնական որոշումն ապագայի վերաբերյալ — Armsport.am

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը պաշտոնապես հաստատել է, որ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կշարունակի հանդես գալ թիմում։

Այս հայտարարությունը արվել է՝ չնայած անգլիական «Սաութհեմփթոնի» և «Լիդսի» ակտիվ հետաքրքրությանը, որոնք դիտարկում էին ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը։

«Մենք ուրախ ենք, որ Սպերցյանը մնում է։ Առաջարկը լուրջ էր, բայց բանակցությունները հեռու չգնացին։ Էդիկը լավ է սկսել մրցաշրջանը, համախմբված խաղացել է Պերեի և Աուգուստոյի հետ։ Ավելացնելու բան չկա», – «Чемпионат»-ը մեջբերում է Մուսաևի խոսքերը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ հայ կիսապաշտպանի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Leave a Comment