Շնորհակալ եմ այս 12 հրաշալի տարիների համար. Լուսինե Թովմասյանի և ամուսնու սիրառատ լուսանկարները

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն, ով այս շրջանում սպասում է 3-րդ երախայի ծնունդին, սոցցանցերի իր էջերում սիրառատ լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի հետ՝ շնորհավորելով ամուսնության տարեդարձը:

«Այսօր մեր ամուսնության 12 տարին է: Շատ բան կա պատմելու ու կիսվելու, բայց ամենակարևորը այն է, որ այս տարիները լի էին էմոցիաներով, հիշարժան իրադարձություններով ու սիրով։ Սեր, շատ սեր ու էլի սեր եմ մաղթում բոլորիս, որովհետև հենց սերն է ամեն ինչի հիմքը։ Շնորհակալ եմ այս 12 հրաշալի տարիների համար և սպասումով նայում եմ դեպի առաջ»,- գրել է Լուսինեն:

Leave a Comment