https://arm.sputniknews.ru/20250901/pezeshqiann-arajarkel-e-tshgnazhameri-karavarman-hamar-shhkum-ag-nakhararneri-kvomite-steghtsel-92980697.html
Փեզեշքիանն առաջարկել է ճգնաժամերի կառավարման համար ՇՀԿ–ում ԱԳ նախարարների կոմիտե ստեղծել
Փեզեշքիանն առաջարկել է ճգնաժամերի կառավարման համար ՇՀԿ–ում ԱԳ նախարարների կոմիտե ստեղծել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել ՇՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների կոմիտե ստեղծելու առաջարկով՝ Մերձավոր… 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T10:12+0400
2025-09-01T10:12+0400
2025-09-01T10:13+0400
մասուդ փեզեշքիան
շհկ
ճգնաժամ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
նախարար
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92527016_0:0:1280:721_1920x0_80_0_0_01ab8d860db11aa75a97f9c76b65f567.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել ՇՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների կոմիտե ստեղծելու առաջարկով՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող ճգնաժամերի լուծման համար։ Այս մասին նա հայտարարել է Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում։Փեզեշքիանի կարծիքով՝ պոտենցիալ և իրական ճգնաժամերի առաջացման դեպքում կոմիտեն պետք է անդամներից մեկի խնդրանքով անհապաղ մասնակիցների նիստ հրավիրելու հնարավորություն ունենա` «գործելով որպես կազմակերպության մտավոր և օպերատիվ լծակ» և ձգտելով տարբեր ձևերով օգնել այն անդամին, որի ինքնիշխանությունը խախտվել է։Բացի այդ, Իսլամական Հանրապետության նախագահը առաջարկել է ստեղծել «ՇՀԿ հատուկ հաշիվներ»՝ կազմակերպության անդամների ֆինանսական համագործակցությունն ամրապնդելու և պատժամիջոցների ազդեցությունը նրանց վրա նվազեցնելու համար։Ինչպես նշել է Իրանի նախագահը, այս նախաձեռնությունը կզարգանա երեք ուղղությամբ՝ ազգային արժույթներով հաշվարկների ծավալի մեծացում, ինչը կնվազեցնի դոլարից կախվածությունը, համատեղ թվային ենթակառուցվածքի ստեղծում, կենտրոնական բանկերի թվային արժույթի կիրառում՝ արագ և անվտանգ վճարումներ կատարելու համար, բազմաֆունկցիոնալ սվոփային ֆոնդի ստեղծում՝ պատժամիջոցների ճնշում կամ լիկվիդայնության ճգնաժամ ապրող երկրներին աջակցելու համար։
չինաստան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92527016_131:0:1268:853_1920x0_80_0_0_f3a1b94a79fea112ac8b846e2f99dc06.jpg
մասուդ փեզեշքիան, շհկ, ճգնաժամ, արտաքին գործերի նախարարություն (ագն), նախարար, չինաստան
մասուդ փեզեշքիան, շհկ, ճգնաժամ, արտաքին գործերի նախարարություն (ագն), նախարար, չինաստան
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել ՇՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների կոմիտե ստեղծելու առաջարկով՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող ճգնաժամերի լուծման համար։ Այս մասին նա հայտարարել է Չինաստանում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում։
«Խաղաղապահության ոլորտում անհրաժեշտ է ՇՀԿ անդամ արտգործնախարարներից կազմված կոմիտե ստեղծել, որի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող տարբեր ճգնաժամերի վերաբերյալ, կներկայացնեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ առաջարկներ և դրանց ուսումնասիրման մեխանիզմներ», – նախագահի խոսքերն է մեջբերում նրա վարչակազմի պաշտոնական կայքը։
Փեզեշքիանի կարծիքով՝ պոտենցիալ և իրական ճգնաժամերի առաջացման դեպքում կոմիտեն պետք է անդամներից մեկի խնդրանքով անհապաղ մասնակիցների նիստ հրավիրելու հնարավորություն ունենա` «գործելով որպես կազմակերպության մտավոր և օպերատիվ լծակ» և ձգտելով տարբեր ձևերով օգնել այն անդամին, որի ինքնիշխանությունը խախտվել է։
Բացի այդ, Իսլամական Հանրապետության նախագահը առաջարկել է ստեղծել «ՇՀԿ հատուկ հաշիվներ»՝ կազմակերպության անդամների ֆինանսական համագործակցությունն ամրապնդելու և պատժամիջոցների ազդեցությունը նրանց վրա նվազեցնելու համար։
Ինչպես նշել է Իրանի նախագահը, այս նախաձեռնությունը կզարգանա երեք ուղղությամբ՝ ազգային արժույթներով հաշվարկների ծավալի մեծացում, ինչը կնվազեցնի դոլարից կախվածությունը, համատեղ թվային ենթակառուցվածքի ստեղծում, կենտրոնական բանկերի թվային արժույթի կիրառում՝ արագ և անվտանգ վճարումներ կատարելու համար, բազմաֆունկցիոնալ սվոփային ֆոնդի ստեղծում՝ պատժամիջոցների ճնշում կամ լիկվիդայնության ճգնաժամ ապրող երկրներին աջակցելու համար։