«Անտերություն»․ Նուբարաշեն տանող ճանապարհը յուղապատ է, մեքենանները վթարի են ենթարկվել

Երևանի Նուբարաշեն վարչական շրջան տանող Նուբարաշենի խղուճին յուղած է․ Hayastan.news-ին հայտնում են, որ ասֆալտը ավտոշուկայի հատվածից մինչև Նուբարաշենի գերեզմանատուն յուղապատ է, վարորդները իրար զգուշացնելով են առաջ շարժվում, զինվորները, որոնք բարձրանում են զորամաս, երբեմն կանգնում և վարորդներին զգուշացնում են դանդաղ վարել, չարգելակել՝ ճանապարհը յուղոտ է։

Աղբյուրը պատմեց,  որ երեք րոպե ժանամանահատվածում առնվազ չորս վթարային իրավիճակ է ստեղծվել, ոմանք խուսափել են վթարից, իսկ ոմանք՝ ոչ։

Երկու մեքենա չեն կարողացել յուղապատ ճանապարհին արգելակել և նշված ճանապարհահատվածում տեղի է ունեցել վթար։ 

Դեպքի վայրում ներկաները հայտնել են, որ հայտնի չէ, թե ինչից է յուղվել ճանապարհը, բայց հայտնի է, որ ոչ ոքի հետաքրքիր չէ․

«Օրական քանի՞ պարեկ ու թաղապետարանի աշխատող է անցնում, որևէ մեկին հետաքրքիր չէ։ Մարդ զոհվի, հաշվեն զոհերը, անցնեն առաջ, մեկ էլ փող դուրս գրեն, որ իբր գործ են արել։ Անտերություն, չգիտես էլ, թե ում զանգես, որ գան կամ չգան»։

Leave a Comment