
Երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է վերացնել ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները, այս մասին Չինաստանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Անվտանգության ոլորտում ևս պետք է վերականգնվի արդար հավասարակշռությունը»,- նշել է նա:
ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 20 երկրների առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։