Սիրանուշ Ադամյան Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է, որ նախորդ ամսվա սկզբին Սպիտակ տանը նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը վաղաժամ ներկայացվում է որպես խաղաղության մեծ առաջընթաց։ Ինստիտուտի գնահատմամբ՝ այս համաձայնագիրը սպառնում է ամրապնդել Ադրբեջանի նվաճողական օրակարգը և ճանապարհ հարթել նոր ցեղասպանական գործողությունների համար։ Օգոստոսի 8-ին ստորագրված՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրը թղթի վրա խոստանում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանի սահմանազատում և առևտրային ուղիների բացում, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցնող միջանցք, որը հայտնի է որպես «Թրամփի ճանապարհ» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP)։ Լեմկինի ինստիտուտը պնդում […]