https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=1f30292425
21-րդ դարի ռեկորդ Լա Լիգայում․ Լամին Յամալը նոր ցուցանիշ է գրանցել
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը դարձավ 21-րդ դարի Լա Լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը 11 մետրանոց հարված է իրացրել՝ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի 40-րդ րոպեին։ Խաղը ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Այս մասին հայտնում է Squawka վիճակագրական պորտալը։
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի տանը՝ «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի «Վալենսիային»։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին։