
Աֆղանստանի Կունար նահանգում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ, մոտ 1000-ը՝ վիրավորվել, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով աֆղանական RTA լրատվական գործակալությանը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Կունար հյուսիսարևելյան նահանգում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ։ Էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադի մոտակայքում՝ 14 կիլոմետր խորության վրա, 6 մագնիտուդ ուժգնությամբ. որոշ շրջաններում այն զգացվել է մոտ 8 բալ:
Իշխանությունները սկսել են լայնածավալ փրկարարական գործողություն, և բնակիչների հետ համատեղ նրանք քանդում են փլատակները: Կենտրոնից և մոտակա նահանգներից աջակցության խմբեր են ժամանել: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Իր հերթին, Tolo լրատվական պորտալը, հղում անելով նահանգային աղետների պատրաստվածության վարչության ներկայացուցչին, հաղորդում է, որ երկրաշարժից ամենաշատը տուժել են Նուրգալը, Ցավկայը, Վատապուրը, Մանուգայը և Չապա-Դարան։
Երկրաշարժի հետևանքով Նուրգալ շրջանի մի քանի գյուղեր թաղվել են գետնի տակ, և ենթադրվում է, որ հարյուրավոր մարդիկ կարող են մնացած լինել փլատակների տակ։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ