Գիտելիքն Աստծուց տրված պարգև է. Գարեգին Բ–ն շնորհավորել է աշակերներին և ուսանողներին

https://arm.sputniknews.ru/20250901/giteliqn-asttsuc-trvats-pargev-e-garegin-bn-shnvorhavvorel-e-ashakernerin-ev-usanvoghnerin-92982583.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91803879_104:0:1171:800_1920x0_80_0_0_cc98ab1ea052b31816dd3d8f4517948e.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, գիտելիքի օր (սեպտեմբերի 1), ուղերձ, աշակերտ, ուսանող, հայաստան

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, գիտելիքի օր (սեպտեմբերի 1), ուղերձ, աշակերտ, ուսանող, հայաստան

Բաժանորդագրվել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն հորդորել է ուսանողներին և աշակերտներին ջանասիրությամբ հետևել ուսումնառության ընթացքին, զորանալ առ Աստված և առ հայրենին սիրո մեջ։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Իմացության շնորհը և գիտելիքներն Աստծուց տրված պարգևներ են, որոնք բարիք են ստեղծում։ Այս մասին ասվում է Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ–ի հղած շնորհավորական ուղերձում։

«Սուրբ գիրքն ուսուցանում է․ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը։ ․․․Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես․․․» (Առակ․ 1․2, 2. 10-12)։ Այս գիտակցությամբ է ապրել մեր ժողովուրդը՝ գիտելիքի հանդեպ անխախտ սերն իր հոգում, որով և դարերի հոլովույթում հաղթահարվել են ժամանակի փորձությունները, ստեղծվել է հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությունը»,– նշել է Գարեգին Բ–ն։

Վեհափառը, դիմելով աշակերտներին և ուսանողներին, հավելել է, որ այսօր նրանց համար սկսվում է եռանդուն աշխատանքի, գիտելիքների յուրացման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման ևս մեկ շրջան:

«Հայրական մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարող լինեք ամբարած ձեր գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին: Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ, կրթելու նրանց Սահակ-մեսրոպյան ոգով, որ հասակ առնեն որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության պատասխանատու քաղաքացիներ»,– ասվում է կաթողիկոսի ուղերձում։

Գարեգին Բ–ն եզրափակել է` նշելով, որ եկեղեցու աղոթքն է, որ առատորեն օրհնվի ուսման ու կրթության գործի նվիրյալների ջանքերը:

Leave a Comment