ՇՀԿ երկրների ղեկավարները հռչակագիր են ընդունել

ՇՀԿ երկրների ղեկավարները հռչակագիր են ընդունել

ՇՀԿ երկրների ղեկավարների խորհուրդը ընդունել է Թիենծինի հռչակագիրը, որի տեքստը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։ Մասնավորապես, ՇՀԿ-ն դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները, ինչպես նաև այն գործողությունները, որոնք հանգեցրել են զոհերի և մարդասիրական աղետի Գազայի հատվածում։ Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ապահովումը հնարավոր է պաղեստինյան հարցի արդարացի կարգավորման միջոցով։ Համաձայնեցվել է կազմակերպության զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը: Համաձայնագիր է ընդունվել ՇՀԿ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին հակազդելու համընդհանուր կենտրոնի վերաբերյալ: ՇՀԿ անդամ պետությունները հաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը։

Leave a Comment