Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 1-ին – Armenia Today

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Կենտրոնից հավելել են, որ ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում ցերեկը սպասվում է 36-38 աստիճան, երեկոյան՝ 30-32 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 30-33 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-33 նախալեռնային շրջաններում՝ 33-35 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 28-32 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 28-32 աստիճան տաքություն։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-33 աստիճան, հովտային շրջաններում՝ 34-37 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-33, նախալեռնային շրջաններում՝ 32-36 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-38, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 36-38 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 36-38 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 30-33, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 36-37 աստիճան տաքություն։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 27-30, նախալեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 35-38 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 31 աստիճան տաքություն։

Leave a Comment