Բոլոր մարդիկ խելքով հավասար են․ Անհրաժեշտ չէ սա ապացուցել, անհրաժեշտ է սա ընդունել որպես մեկնարկային ենթադրություն՝ թե´ կրթության, թե´ քաղաքականության մեջ․ Կարապետյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան
իր էջում գրել է

 

Բոլոր մանուկները դպրոց են գնում իրենց մայրենի լեզուն մեծ հաշվով
ինքնուրույն՝ իրենք իրենց սովորեցրած։ Բոլոր նրանք, ովքեր հասուն տարիքում որևէ լեզու
են փորձել սովորել, գիտեն, թե որքան կցանկանային այդ լեզուն իմանալ գոնե այնքան, որքան
վեց տարեկան երեխան գիտի իր մայրենի լեզուն։

 

Կրթության նպատակը ինքդ քեզ բաներ սովորեցնելու բնական վիճակը
խրախուսելն ու ցկյանս պահպանելն է։ Եւ սա կարող է լավագույնս անել այն ուսուցիչը, ով
օրը սկսում է չիմացության կետից՝ համոզված լինելով, որ թե’ ինքը, թե’ իր բոլոր աշակերտները
հավասար են խելքով և այդ օրը պետք է իրենք իրենց սովորեցնեն ինչ-որ բան, որը հաճախ
նույնիսկ նույն բանը չէ բոլորի համար։

 

Խելքերի հավասարությունը որպես ենթադրություն ընդունելը այնքան
կարևոր է, և ոչ միայն կրթության գործընթացի հաջողության համար՝ բոլոր աշակերտները և
ուսուցիչները խելքով հավասար են, այլ նաև հանրային կյանքի համար առհասարակ՝ բոլոր ընտրողները
և նրանց ընտրած պաշտոնյաները խելքով հավասար են։

 

Բոլոր մարդիկ խելքով հավասար են։ Անհրաժեշտ չէ սա ապացուցել,
անհրաժեշտ է սա ընդունել որպես մեկնարկային ենթադրություն՝ թե´ կրթության, թե´ քաղաքականության
մեջ։

Leave a Comment