ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Չինաստանը կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպության հետագա զարգացմանը, այդ թվում՝ ֆինանսապես։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը սեպտեմբերի 1-ին Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի գլոբալ հեռուստատեսային ցանցի պաշտոնական կայքից:
«Միայն այս տարի Չինաստանը ՇՀԿ անդամ երկրներին կհատկացնի 2 միլիարդ յուանի ընդհանուր գումարի դրամաշնորհներ։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Չինաստանը ՇՀԿ միջբանկային ասոցիացիայի անդամներին կտրամադրի 10 միլիարդ յուանի նոր վարկեր»
Անդրադառնալով ՀՀ-ին և Ադրբեջանին Չինաստանի ղեկավարը նշել է.
«Չինաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությանը ՇՀԿ-ին՝ որպես մշտական անդամներ։ Այս երկրներն այժմ ունեն Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերների կարգավիճակ»,- նշել է Սի Ցզինպինը:
—00—ԼԱ