Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը և երեք ուղևոր հոսպիտալացվել են


Հասարակություն


Օգոստոսի 31-ին, ժամը 18։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և փրկարարական մեքենայով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։


Leave a Comment