Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել․ մի քանի հարյուր զոհ և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

01.09.2025 | 11:21

Աֆղանստանում լեռնային արևելյան շրջանում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ BBC-ի հաղորդմամբ՝ էպիկենտրոնը գտնվել է Ջալալաբադից 17 մղոն (27 կմ) հեռավորության վրա, որը Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի հինգերորդ ամենամեծ քաղաքն է։

Երկրաշարժը նաև ազդել է Կունար և Լագման նահանգների վրա, զգացվել է երկրի մայրաքաղաք Քաբուլում։

Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 610-ի։ Նախարարության տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 1300 մարդ։ Նշվում է, սակայն, որ այս թվերը կարող են փոխվել, հատկապես՝ հաշվի առնելով տուժած տարածքի հեռավորությունը և միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար մուտքի դժվարությունը։

Վնասի մասշտաբները լիարժեք պարզելու համար որոշ ժամանակ կպահանջվի։

Երկրաշարժի էպիկենտրոն տանող ճանապարհը փակվել է սողանքի պատճառով, ուստի կառավարությունն ուղղաթիռներ է օգտագործում մարդկանց դուրս բերելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment