Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին. Մագդալենա Գրոնո

Սեպտեմբեր 01,2025 10:39

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի թվիթերյան գրառումը.

«Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծմանը, ինչպես նաև մարդասիրական և անցյալի ժառանգության հարցերի լուծմանը։

Այցելեցի նաև Նախիջևան, որտեղ հանդիպեցի նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և ծանոթացա տեղում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ՝ ԵՄ հնարավոր ներգրավվածության նպատակով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment