Չինաստանում հանդիպել են Ալիևն ու Էրդողանը


Միջազգային


Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում, որտեղ տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման և դրա ընթացքում քննարկվող թեմաների մասին դեռևս մանրամասներ չկան: Ավելի վաղ ադրբեջանական կայքերը հայտնել էին, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

 


Leave a Comment