Ուժգին երկրաշարժ Աֆղանստանում. կա 250 զոհ և 500 վիրավոր


Միջազգային


Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը գրանցվել է Ջալալաբադ քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 200,000 մարդ: Երկրաշարժը տեղի է ունեցել 35 կիլոմետր խորության վրա:

Ֆրանս Պրես գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 250 մարդ: Կա մոտ 500 վիրավոր: Զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել:


Leave a Comment