Հնդկաստանը ողջունում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու վերջին բոլոր ջանքերը, և պետք է գտնել այդ նպատակին հասնելու ուղիներ, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Մենք պարբերաբար կարծիքներ ենք փոխանակում Ուկրաինայում շարունակվող հակամարտության վերաբերյալ։ Մենք ողջունում ենք խաղաղության հաստատման վերջին բոլոր ջանքերը և հույս ունենք, որ բոլոր կողմերը կառուցողականորեն կմոտենան այս հարցին։ Անհրաժեշտ է փնտրել հակամարտությունը դադարեցնելու և խաղաղություն հաստատելու ուղիներ՝ որքան հնարավոր է շուտ», – ասել է նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։