Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները որոշել են ստեղծել Զարգացման բանկ


Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունները որոշել են ստեղծել Զարգացման բանկ՝ համաձայն պետությունների ղեկավարների խորհրդի Տյանծինյան հռչակագրի։


ՇՀԿ-ի մասնակիցները նաև աջակցել են միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխմանը, որը նպատակ ունի մեծացնելու զարգացող երկրների ներկայացվածությունն ու դերը միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարման մարմիններում։


Բացի այդ, հռչակագրում ընդգծվել է շահագրգիռ անդամ պետությունների կողմից փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի աստիճանական աճի ճանապարհային քարտեզի կազմակերպման հետագա իրականացման կարևորությունը։


Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը մեկնարկել է երկուշաբթի` Չինաստանի Տյանծին քաղաքում։

Leave a Comment