Տարիներ առաջ այս օրը շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը. Տիգրան Աբրահամյան – HayqNews

Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ` 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը:Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար, ինչն իր կենսունակությունը ապացուցեց նաև 44-օրյա պատերազմի օրերինառանց որի գոյության պատերազմն առավել ավերիչ և կործանարար հետևանքներ կունենար: Այս ճանապարհը, որն Արցախի արմատներն ամուր կապելու միջոց էր, ներկայիս իշխանությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերին հանձնվեց Ադրբեջանին դրանով ճանապարհ բացելով Արցախի ամբողջական հանձնմանը»,- նշել է Աբրահամյանը։
 

Leave a Comment