Սեպտեմբեր 01,2025 12:07
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի կողմից իրավապաշտպան գործունեությունը դադարեցնելու, ըստ այդմ կազմակերպության նախագահի և ծրագրերի ղեկավարի պաշտոնից ազատվելու կապակցությամբ ս․թ․ օգոստոսի 30-ին հրավիրվեց կազմակերպության ընդհանուր ժողովի արտահերթ նիստ։
Այլ հարցերի թվում, օրակարգի գլխավոր հարցը նոր նախագահի ընտրությունն էր։
Կազմակերպության նոր նախագահ ընտրվեց կազմակերպության անդամ Կարինե Թորոսյանը։
Համալրվեց նաև խորհրդի կազմը և ընտրվեցին վերստուգիչ հանձնաժողովի անդամներ։
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: