Չարենցավանում 68-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ 1 անձ ձերբակալվել է․ ՔԿ

ՔԿ-ն Չարենցավանում 68-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ և 1 անձ ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնեց Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։

Ըստ Շահվերդյանի՝ քրեական գործը վերաբերում է ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերին (սպանությունը՝առանձին դաժանությամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 20 տարի ժամկետով)։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հայտնեց նա։

Oգոստոսի 31-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում ոստիկանությունը հայտնաբերել է  Սուսաննա Հ․-ի դին՝ արնանման հետքերով, պարանոցին՝ պարան։

Leave a Comment