Rain-ը ներգրավել է $58 միլիոն

Rain-ը 58 միլիոն դոլար է ներգրավել Series B ֆինանսավորման շրջափուլում՝ Sapphire Ventures-ի գլխավորությամբ։

Ընկերության ընդհանուր ֆինանսավորումը հասել է 88.5 միլիոն դոլարի։ Rain-ը տրամադրում է ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ձեռնարկություններին, նեոբանկերին և ծրագրավորողներին օգտագործել սթեյբլքոիններ վճարումների, դրամապանակների, on/off-ramp-երի (ավանդական փողերով կրիպտոյի գնում կամ կրիպտոյի փոխարկում ավանդական փողերի) և միջազգային փոխանցումների համար։

Ներդրումը կատարվում է այն ընթացքում, երբ ԱՄՆ-ում և ԵՄ-ում նոր կանոնակարգերի ընդունման ֆոնին աճում է սթեյբլքոինների պահանջարկը։ Որպես Visa-ի հիմնական անդամ, Rain-ը թողարկում է քարտեր, որոնք թույլ են տալիս ծախսել սթեյբլքոինները բոլոր տեղերում, որտեղ Visa-ն ընդունվում է։ Ընկերությունը նաև մասնակցում է Visa-ի՝ սթեյբլքոիններով փոխանցումների իրականացման ու հաշվին նստեցման փորձնական ծրագրին, որի նպատակն է USDC-ի միջոցով գործարքներ իրականացնել 24/7 և բարելավել կապիտալի արդյունավետությունը։

Վերջերս Rain-ը ընդլայնել է իր բլոկչեյնների շրջանակը՝ ծառայությումները հասանելի դարձնելով նաև Solana, Tron և Stellar ցանցերում, ինչը թույլ է տալիս իր գործընկերներին ստեղծել սթեյբլքոիններով քարտային ծրագրեր տարբեր բլոկչեյններում։ Ընկերության նպատակն է սթեյբլքոիններն ավելի պրակտիկ դարձնել՝ առօրյա գնումների, բիզնես փոխանցումների և գլոբալ վճարումների համար։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment