Հայաստանը 45 մլն եվրո վարկ կվերցնի առողջապահության ոլորտի զարգացման համար

https://arm.sputniknews.ru/20250901/hajastany-45-mln-evrvo-vark-kvercni-arvoghjapahutjan-volvorti-zargacman-hamar-92987447.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2238/87/22388774_277:0:3008:2048_1920x0_80_0_0_8ae4f5b7c7418d30bc40be0bd555efd4.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վարկ, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար)

հայաստան, վարկ, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար)

Բաժանորդագրվել

Վարկը Հայաստանին կտրամադրվի 18 տարով և լողացող տոկոսադրույքով։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանը Ասիական զարգացման բանկից 45,3 մլն եվրո վարկ կվերցնի առողջապահության որակը բարելավելու համար։ Համապատասխան համաձայնագրի նախագիծն այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

«Նախատեսվում է արդյունքահեն վարկային ծրագիր՝ ուղղված առողջապահության ոլորտում որակի բարելավմանը»,- ասաց Նանուշյանը:

Նրա խոսքով՝ վարկային միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների բարելավմանը, գործընթացների կազմակերպմանը, բժշկական ծառայությունների որակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը, ծրագրերի մշակմանը, առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, բժշկական կենտրոնների լիցենզավորմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման բարելավմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրերի իրականացմանը և այլն:

Վարկը Հայաստանին կտրամադրվի լողացող տոկոսադրույքով՝ միջինը 3,11%–ով 18 տարվա համար։ Բացի այդ, ամեն տարի Հայաստանը պետք է տարեկան վճարի վարկի 0,15%-ը։ Վարկի արտոնյալ ժամկետը 7 տարի է:

Ծրագրի շրջանակնում նախատեսված բոլոր ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2028 թվականի վերջ:

Վարկը հատկացվելու է տրանշներով, և հերթական գումարը ստանալու համար իշխանությունները պետք է հասնեն նախանշված ցուցանիշներին, որոնք 7-ն են։

Leave a Comment