Հայաստանը Ասիական զարգացման բանկից կներգրավիի 45.3 մլն եվրո՝ առողջապահության ոլորտում որակի բարելավման համար։ Այս մասին այսօր հայտնել է Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով՝ վարկային ծրագրի նպատակն է խթանել որակի զարգացումը, որակի ապահովումը առողջապահության համակարգում։
«Ծրագրում ներառված ցուցանիշները վերաբերում են առողջապահական հաստատությունների կառուցմանը, բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատմանը, հաշվետվողականության թվայնացմանը ևբ ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորման կարգավորմանը և լրամշակմանը, առողջապահության ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման բարելավմանը»,- ասել է նա։