ԵՄ հատուկ ներկայացուցիչը Նախիջևան է այցելել

Քաղաքականություն

01.09.2025 | 12:31

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X-ում գրառմամբ ամփոփել է Ադրբեջան կատարած այցն ու մանրամասներ ներկայացրել։

«Խորը գնահատանք եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնական զրուցակիցների հետ Բաքվում տարածաշրջանի խաղաղ ապագայի համար այս ռազմավարական պահին տեղի ունեցած փոխանակումների համար՝ հիմնվելով Ադրբեջան-Հայաստան երկկողմ երկխոսության և Վաշինգտոնում ձեռք բերված պատմական համաձայնությունների վրա։ Փոխանցեցի ԵՄ պատրաստակամության ուղերձը՝ ամրապնդելու աջակցությունը լիարժեք կարգավորման բոլոր ասպեկտներին, ներառյալ՝ կապի զարգացումը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծումը, ինչպես նաև մարդասիրական խնդիրների և անցյալի ժառանգության լուծումը»,- նշել է Գրոնոն։

Նա հայտնել է, որ այցելել է նաև Նախիջևան, տեղում ծանոթացել տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ ԵՄ-ի հետ հնարավոր համագործակցության նպատակով։

«ԵՄ-ն կշարունակի կատարել իր դերը որպես մտերիմ գործընկեր, այդ թվում՝ կապի հնարավորությունների լիարժեք կարգավորման և իրականացման համար»,- հայտարարել է Գրոնոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment