Շատերի համար Սեպտեմբերի 1-ը ոչ թե Գիտելիքի և դպրության օր էր, այլ քաղաքի անախորժ իրավիճակի պատճառով վերածվել էր քաոսի և անհանգստության օրվա։ Քաղաքի տարբեր հատվածներում առաջացել էին աննախադեպ խցանումներ։
Քաղաքացիները Oragir.News-ին տրամադրել են տեսանյութ, որտեղ երևում է, որ Նոր Նորքից դեպի Կենտրոն իջնող ամբողջ ճանապարհը պարալիզացված էր խցանումների պատճառով։ Վարորդներն ու ուղևորները բողոքում են տրանսպորտի ուշացումներից, ինչի պատճառով նրանք ուշացել են դասից ու աշխատանքից։
Մանրամասները՝ տեսանյութում։