Փաշինյանն ու Ալիևը ՇՀԿ գագաթնաժողովում քննարկել են խաղաղության գործընթացը

Փաշինյանն ու Ալիևը ՇՀԿ գագաթնաժողովում քննարկել են խաղաղության գործընթացը

1 սեպտեմբերի 2025 – 13:12 AMT

PanARMENIAN.Net – Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության օրակարգը՝ կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով Չինաստանում է։ Նա հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Leave a Comment