Սեպտեմբերի 1-ին պարեկային ծառայությունն, ինչպես միշտ, իրականացնում է ուժեղացված ծառայություն: Սակայն այս տարի Ալավերդու պարեկներն անակնկալ մատուցեցին քաղաքի առաջին դասարանցիներին․ եպտեմբերմեկյան միջոցառումների ընթացքում, նրանք հայտնվեցին փուչիկներով ու ծաղիկներով՝ շնորհավորելով առաջին դասարանցիներին գիտելիքի օրվա առթիվ:
Պարեկների այս յուրահատուկ շնորհավորանքը ժպիտներ պարգևեց շփոթված ու մի փոքր հուզված փոքրիկներին, ոգևորեց նրանց ծնղներին ու հարազատներին:
Տիկին Կատյայի թոռնիկն այսուհետ Ալավերդու թիվ 1 դպրոցի աշակերտ է, ինչի համար տատիկն անչափ հպարտ ու ոգևորված է: