ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջեւ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Մասնակիցներ), ընդունելով իրենց ընդհանուր հետաքրքրվածությունը նորարարությունը, տնտեսական զարգացումը եւ տեխնոլոգիական առաջընթացը խթանելու հարցում, արտահայտելով փոխադարձ հետաքրքրվածություն Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումներ կատարելու առնչությամբ, որը կնպաստի տեխնոլոգիական առեւտրայնացմանը եւ տնտեսական շահին երկու Մասնակիցների համար, հաստատելով ընդհանուր ցանկությունը մեծացնելու աջակցությունը կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների հարցում, եւ ընդունելով Մասնակիցների աշխատանքների փոխլրացնող բնույթը եւ նրանց միջեւ ռազմավարական առավել սերտ համագործակցության օգուտները, հասել են հետեւյալ փոխըմբռնմանը.
Նպատակը
Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը մշակում են սույն փոխըմբռնման հուշագիրն ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության կանոնադրությանը համապատասխան՝ նպատակ ունենալով խորացնել փոխգործակցությունը կիսահաղորդիչների մատակարարման անվտանգ շղթաների մշակման հարցում, այդ թվում՝ կիսահաղորդիչների էկոհամակարգ եւ ինտեգրալ միկրոսխեմաների (ԻՄՍ) եւ էլեկտրոնային արդյունաբերության ճյուղերի հարցում, իրենց համապատասխան արդյունաբերությունների միջեւ կապեր ստեղծելու եւ արհեստական բանականության հավելվածներն առեւտրայնացնելու, ինչպես նաեւ Հայաստանի գնահատված կարգավիճակն ԱՄՆ-ի արտահանումների վերահսկողության համակարգի շրջանակներում բարձրացնելու համար պահանջվող անհրաժեշտ պայմաններն իրագործելու ուղղությամբ։
Մասնակիցները նպատակ ունեն արձագանքելու իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթայի եւ արհեստական բանականության ոլորտներում զարգացման առաջնահերթություններին, այդ թվում՝
- ուսումնասիրելով Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգն առավել զարգացնելու հնարավորությունները.
- խրախուսելով մասնավոր հատվածի ներդրումները նաեւ համատեղ ծրագրերի եւ պետական-մասնավոր գործընկերությունների ուսումնասիրության միջոցով՝ արագացնելու սույն փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ ՓՀ) գործնական իրականացումը.
- մեծացնելով կիսահաղորդիչների մատակարարման անվտանգ շղթաների եւ արհեստական բանականության հավելվածների մշակման լավագույն գործելակերպերի վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակումը.
- ընդլայնելով երկկողմ եւ միջազգային քննարկումներն արտահանումների վերահսկողության միջոցների լավագույն գործելակերպերի վերաբերյալ.
- խթանելով համատեղ գիտահետազոտական գործընկերությունները (նաեւ Հայաստան-ԱՄՆ երկազգ գիտական հիմնադրամի հնարավոր ստեղծման միջոցով) կիսահաղորդիչների հարցում, ինչպես նաեւ մատակարարման շղթաների դիմակայունությունը՝ նորարարությանը, աշխատուժի զարգացմանը, գիտելիքների եւ տեխնոլոգիական փոխանցմանն աջակցելու համար։
Համագործակցության ոլորտները
Մասնակիցները նպատակ ունեն փոխգործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հետեւյալ ոլորտներում.
- ԱՄՆ մասնավոր հատվածի, միավորումների եւ համապատասխան այլ շահագրգիռ կողմերի շրջանում Հայաստանում առկա կիսահաղորդիչների էկոհամակարգի եւ արտահանումների վստահելի վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում․
- կիսահաղորդիչների անվտանգ մատակարարման շղթաների արտահանումների վերահսկողության միջոցների ընդլայնում․
- արհեստական բանականության հավելվածների եւ մոդելի մշակման արտահանումների արդյունավետ հսկողության միջոցների ամրապնդում․
- Մասնակիցների միջեւ համագործակցության ընդլայնում՝ սահմանելու, վերհանելու եւ կանխելու արհեստական բանականության ռեսուրսների շեղումը․
- աշխատուժի պատրաստում՝ արհեստական բանականության հավելվածներն արդյունավետորեն օգտագործելու եւ ինտեգրելու, այդ թվում՝ ազատության, ճշգրտության, ամբողջականության եւ նպատակի հետ կապված խնդիրների հարցում․
- Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում ներդրումները եւ ենթակառուցվածքի զարգացումը խթանելու հնարավորություններ։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում