Հայաստանում 6 ամսում ծնվել է 14.609 մարդ, մահացել՝ 13․012-ը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 14. 609 մարդ՝ 1007–ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մահացել է 13 հազար 12 մարդ, ինչը 58–ով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակում գրանցված մահերի թիվը:

Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:Բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ: Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է մեռելածինների թիվը:

Մահացած ծնվածների թիվը եղել է 197՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 229-ի դիմաց:Հայաստանում հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 6388 ամուսնություն, ինչը 15.3 տոկոսով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակահատվածինը:

Սակայն ամուսնալուծությունների թիվն ավելացել է, գրանցվել է 2352 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա հունվար-հունիսի 2220–ի դիմաց:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment