ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, կառավարման մասնագետ Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Իլոն Մասքն ԱՄՆ նախագահի ընտրություններին Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի համար ծախսել է 119 մլն դոլար։
Թրամփի ընտրությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 15%-ով, որի արդյունքում Մասքի կապիտալն ավելացել է 26,5 մլրդ դոլարով։ Ահա այսպիսի լավ ներդրման օրինակ։
Այնպես որ, ներդրում արեք ընտրություններում, այն ապահովում է ամենամեծ եկամտաբերությունը:
P.S.
Սպասենք Tesla-ի հզոր նորարարություններին, անհրաժեշտ կապիտալն արդեն կա»: