«EXPO 2025»-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը

Ճապոնիա ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ ԱԳ նախարարի գրառումը.

«EXPO 2025»-ում Հայաստանի տաղավար այցելուների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը։

Պատմություն, մշակույթ, նորարարություն, տեխնոլոգիաներ և բարգավաճում․ սա ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն է, այլև այն հիմնարար գաղափարները, որոնց վրա խարսխվում է մեր մոտեցումը խորացնել համագործակցությունը Ճապոնիայի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց երկկողմ հարաբերություններում բացառիկ հանգրվան և դրեց ապագա գործընկերության նոր հիմքեր»:

Leave a Comment